211652_close_icon
views-count7131 դիտում article-date 22:48 25-05-2020

«Ես շատ եմ ուզում, որ Ալեքսը գտնի իրեն սիրող ու հոգատար ընտանիք ու լինի երջանիկ». խորթ հոր կողմից խոշտանգված 7-ամյա տղան տեղափոխվել է «Զատիկ» մանկատուն. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Փոքրիկ Ալեքսը տեղափոխվեց «Զատիկ» մանկատուն Ողջ համացանցը երեկ շոկի էր ենթարկել 7-ամյա Ալեքս Ստեփանյանի պատմությունը: Խարբերդի ամառանոցային տնակներից մեկում մոր և այդ մոր ամուսնու հետ ապրող փոքրիկին այդ ամուսին կոչված կենդանին պարբերաբար նվաստացրել ու տանջել է, լինելով քրոնիկ ալկաշ, ստիպել է երեխային իր հետ օղի խմել, երեխային շպրտել են քնելու սառը բետոնի վրա, օրերով քաղցած են պահել: Մնացած նվաստացումների մասին չեմ պատմի: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում ջանքերով երեխան այս պահին արդեն տեղափոխվեց «Զատիկ» մանկատուն, հենց նոր կորոնավիրուսի թեսթ վերցրեցին ու կերակրեցին փոքրիկ Ալեքսին: Մանկատունը, այո, երեխայի համար լավագույն վայրը չէ, բայց ես երիցս այն համոզմանն եմ, որ ցանկացած մանկատուն նման հրեշավոր ընտանիքից լավ է: Ես շատ եմ ուզում, որ Ալեքսը գտնի իրեն սիրող ու հոգատար ընտանիք ու լինի երջանիկ: Իսկ այս պատմությունը սրանով չի ավարտվելու։ Ես ամեն ինչ անելու եմ, որ երեխային մշտապես ստորացրած ու Ալեքսի մանկությունը խլած կենդանին պատժվի օրենքի ողջ խստությամբ: Հ.Գ. Հա, մեկ էլ մի խնդրանք խիստ բարեպաշտներին: Ինձ հանկարծ նամակ չգրեք ու բարեկրթության դասեր չտաք, թե չի կարելի մարդուն կենդանի կոչել եւ ինձ չի սազում էդ լեքսիկոնը։ Մարդուն, այո, չի կարելի: Պարզապես` մարդ լինելու իմ և կեղծ բարեպաշտների պատկերացումներն են տարբեր»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր