211652_close_icon
views-count448 դիտում article-date 18:06 25-05-2020

Տոկիոյի խաղերը կտարբերվեն ավանդականից

Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / համակարգող հանձնաժողովի ղեկավար Ջոն Քոութսը կարծում է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են տարբերվել ավանդականից, որին մենք սովոր էինք, իսկ կազմակերպիչները կհանդիպեն << իրական խնդիրների >>։ Կազմկոմիտեն պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ խաղերի ժամանակ COVID-19- ի դեմ պատվաստանյութը կամ չի լինի, կամ էլ կլինի ՝անբավարար քանակով: Կան խնդիրներ, որոնք վերաբերում են 206 երկրների մարզիկների անվտանգությանը։ Ամեն դեպքում հնարավոր չէ կրկին հետաձգել խաղերը։ Առաջիկա հոկտեմբերին, եթե նույնիսկ որոշակիորեն նվազի վիրուսը, բայց այն լիովին վերացած չլինի , ՄՕԿ –ը կորոնի այլ տարբերակներ։

Նմանատիպ նյութեր