211652_close_icon
views-count2144 դիտում article-date 18:59 24-03-2020

Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվեցին

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են: Այս մասին հայտնում է Ճապոնիայի վարչապետի մամուլի քարտուղարությունը: Նման որոշում է կայացվել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի միջև բանակցությունների ընթացքում: Ի սզբանե, խաղերը հետաձգելու նախաձեռնությամբ հանդես է եկել հենց Ճապոնիայի կառավարության ղեկավարը: Ընդ որում, Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն հայտարարել է, որ մրցումները կպահպանեն «Տոկիո-2020» անվանումը, հայտնում է [url=https://armsport.am/2020/03/24/%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%b8%d5%af%d5%ab%d5%b8%d5%b5%d5%ab-%d6%85%d5%ac%d5%ab%d5%b4%d5%ba%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a5%d6%80/]Armsport.am[/url]-ը: Ավելի վաղ Ավստրալիան, Կանադան և Նորվեգիան հրաժարվել էին իրենց մարզիկներին ուղարկել խաղերին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: ԱՄՆ-ի և Գերմանիայի Օլիմպիական կոմիտեներն էլ դիմել էին ՄՕԿ-ին՝ խնդրելով հետաձգել Օլիմպիական խաղերը:

Նմանատիպ նյութեր