211652_close_icon
views-count865 դիտում article-date 19:45 20-05-2020

Սալահի դիմակով չորս ավազակի Եգիպտոսում ձերբակալել են խանութը թալանելիս

Կահիրեի ոստիկանությունը կանխել է հանցագործությունը, որը փորձել են իրականացնել մի խումբ կողոպտիչներ, որոնք «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի դիմակներով են եղել: Եգիպտոսի մայրաքաղաքի շրջաններից մեկում՝ Նասր-Սիթիում, չորս ավազակներ փորձել են թալանել խանութը: Երբ ոստիկանները նրանց հայտնաբերել են, հանցագործները փորձել են ճողոպրել, սակայն ձերբակալվել են: Չորս գործազուրկ եգիպտացիների մոտ հայտնաբերվել են Սալահի դեմքով դիմակներ, զենք և երկաթյա սուր ձողեր:

Նմանատիպ նյութեր