Եգիպտոսում տեղադրել են Սալահի արձանը. ՖՈՏՈՇԱՐՔ
Եգիպտոսում տեղադրել են «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի արձանը: Այն հայտնվել է Շարմ-էլ-Շեյխում ընթացող համաշխարհային երիտասարդական համաժողովում և ներկայացվել է որպես «եգիպտական երիտասարդության համար հույսի խորհրդանիշ»:
Սակայն սոցցանցերում արձանը ծաղրել են՝ համարելով, որ Սալահը պատկերված է փոքր հասակով, մեծ գլխով և բարակ ոտքերով ու ձեռքերով:
Ավելի վաղ նույն կերպ քննադատության էր ենթարկվել Կրիշտիանու Ռոնալդուի արձանը, որից հետո այն փոխվեց նորով: