211652_close_icon
views-count2024 դիտում article-date 19:39 18-05-2020

Սքեյթբորդինգի նորամուտը՝ Տոկիոյի խաղերում

Սքեյթբորդինգը ընդգրկվել է օլիմպիական ծրագրում և նորամուտը կկայանա Տոկիոյի խաղերում։ Այդ մարզաձևի ֆեդերացիան / World Skate / տեղեկություններ է հաղորդել օլիմպիական խաղերի որակավորման գործընթացի վերաբերյալ: Նախնական ծրագիրը խափանվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Վարկանիշային մրցումների որակավորման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ․ հունիսի 29-ը։ Անորոշ ժամանակով հետաձգվել են 2020, 2021թթ․ աշխարհի առաջնությունները։ Ամեն բան կհաստակեցվի համավարակի իրավիճակի փոփոխությունից հետո։

Նմանատիպ նյութեր