2031 դիտում
17:56 10-05-2021
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի թիմը կներկայանա չորս մարզիկով
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի թիմը կներկայանա չորս մարզիկով:
Դեռևս նախորդ մրցաշրջանում գյումրեցիներ Կարապետ Չալյանը / 77 կգ/ և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը / 97 կգ / նվաճել էին խաղերի ուղեգիր: Եվ ահա նրանց միացան էջմիածինցի Արմեն Մելիքյանը / 60 կգ / և երևանցի Կարեն Ասլանյանը (67 կգ ):
Վերջին երկյակը լավ քննություն բռնեց Սոֆիայի վարկանիշային միջազգային մրցաշարում: Նրանք մտան եզրափակիչ, որի շնորհիվ ստացան բաղձալի արտոնագիր:
Ավելին, Կարեն Ասլանյանը նաև մրցաշարի հաղթող ճանաչվեց, իսկ Արմեն Մելիքյանը վնասվածքի պատճառով բավարարվեց երկրորդ տեղով:
Նմանատիպ նյութեր
10085 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am
2118 դիտում
17:09 20-06-2019
Պատանեկան ԵԱ. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմը նվաճեց 4 մեդալ
Այս բաժնից
2497 դիտում
22:12 14-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկում հաղթանակ է տոնել երեք շախմատիստ
2830 դիտում
12:50 14-01-2025
Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարի ընթացքին
2716 դիտում
23:25 13-01-2025
Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները