211652_close_icon
views-count2199 դիտում article-date 17:44 13-07-2020

Տոկիոյի խաղերում իր նորամուտը կնշի BMX ազատ ոճը

Հեծանվասպորտի միջազգային միությունը / UCI / չեղյալ է հայտարարել BMX- ի / հեծանվամոտոկրոս / 2020թ․ աշխարհի առաջնությունը, որը պետք է անցկացվեր մայիսի 26- 31-ը ԱՄՆ Հյուսթոն քաղաքում: Համաճարակի պատճառով մրցաշարը հետաձգվել էր անորոշ ժամանակով և կազմակերպիչները չկարողացան գտնել առաջնության այլընտրանքային ժամկետ: Միությունը հայտնել է, որ այն արդեն կկայանա 2021 թ․ օգոստոսի 20-25-ը՝ Նիդեռլանդներում: BMX –ը հեծանվասպորտի մրցաձևերից մեկն է: Այն առաջին անգամ հայտնվել է 70-ականներին, ԱՄՆ-ում: Հետո մարզաձևը տարածվել է նաև այլ մայրցամաքներում։ 1981-ին հիմնադրվել է միջազգային ֆեդերացիան / IBMXF / և 1982թ․ կայացել է աշխարհի առաջին առաջնությունը։ 1993թ․ այն ընդգրկվել է հեծանվասպորտի միջազգային միության կազմում, իսկ 2003թ․ ՄՕԿ –ը ներառել է 2008թ․ Պեկինի ամառային օլիմպիական խաղերի ծրագրում: Առաջին չեմպիոններն են Մարիս Շտրոմբերգսը / Լատվիա/ և Ան- Կարոլին Շոսսոնը / Ֆրանսիա/ : Տոկիոյի խաղերում իր նորամուտը կնշի BMX ազատ ոճը: Կխաղարկվի մեդալների 2 հավաքածու, որոնց համար կպայքարեն 9 –ական տղամարդ և կին:

Նմանատիպ նյութեր