Արտակարգ դեպք Երևանում. 2 քաղաքացի անցել են «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում են ցած նետվել. պահանջում են հանդիպում վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ
                        Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 2 քաղաքացի՝ 30-35 տարեկան տղամարդիկ, անցել են «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում են իրենց ցած նետել:
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական  ջոկատը, ովքեր այդ քաղաքացիներին համոզում են, որպեսզի չդիմեն նման քայլի: 
Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝  փրկարարներին է միացել նաև ՀՀ կառավարության  նամակների և դիմումների բաժնի պետ Ա. Ղազարյանը, ով նույնպես համոզում է նրանց,  որպեսզի  չդիմեն այդ քայլին:
Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ տղամարդիկ պահանջում են, որպեսզի դեպքի վայր ժամանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը: Նրանք ասում են, որ ուզում են վերջինս գա և իրենց լսի, այնուհետև ֆինանսական օգնություն ցուցաբերի: 
Այս պահին դեռ համոզում են նրանց:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության  Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու ԱԻՆ-ի հոգեաբանական ծառայության կենտրոնի խումբը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

