211652_close_icon
views-count13411 դիտում article-date 14:35 07-12-2023

Երևանում 20-ամյա տղան անցել էր «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ցած նետվել. պարեկները, վտանգելով իրենց կյանքը, փրկել են նրա կյանքը

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունում՝ ժամը 12:25-ի սահմաններում տեղեուկություններ են ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպանություն գործել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժածանել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Պարեկները կամրջի վտանգավոր եզրագծում նկատել են այդ քաղաքացուն ու փորձել են համոզել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, սակայն քաղաքացին ոչ միայն հրաժարվել, այլև ցուցաբերել է ոչ ադեկվատ վարքագիծ:

Ի վերջո պարեկներին հաջողվում է բանակցությունների արդյունքում մոտենալ նրան, ապա նրանցից մեկը մասամբ անցնում է վտանգավոր եզրագիծը ու այդ քաղաքացուն բռնում, ինչից հետո նրա գործընկեր պարեկները այդ քաղաքացուն անվտանգ դուրս են բերում վտանգավոր եզրագծից և տեղափոխում ոստիկանության Կենտրոնական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 20-ամյա Գևորգ Գ.-ն է:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր