6594 դիտում
22:02 05-05-2020
Ազգերի գավաթ. Արոնյանն առաջին երկու տուրում 0,5 միավոր վաստակեց
Այսօր՝ մայիսի 5-ին, մեկնարկեց շախմատի Ազգերի գավաթի առցանց թիմային մրցաշարը։
Առաջին տուրում Եվրոպայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի հավաքականի հետ (2։2)։
Եվրոպայի հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց Լեւոն Արոնյանը, ով սև խաղաքարերով պարտվեց Վլադիսլավ Արտեմևին։
Երկրորդ տուրում Եվրոպայի հավաքականը Չինաստանի թիմին պարտվեց 1։3 հաշվով։ Լեւոն Արոնյանը չինացի Յի Վեյի հետ ոչ ոքի խաղաց:
Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով, ինչի արդյունքում երկու լավագույն հավաքականները մայիսի 10-ին կմասնակցեն սուպերեզրափակչին: Բոլոր պարտիաները կխաղարկվեն ամենասեղմ ժամանակում (25 րոպե՝ ընթացքում ավելացված 10 վայրկյան):
Հիշեցնենք, որ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմանդրամով ստուգատեսում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1275 դիտում
13:55 15-09-2014
«Մեծ Սաղավարտ 2014». Լևոն Արոնյանն 1-ին տուրում քննություն կնդունի Ֆրանսիսկո Վալյեխոից
1205 դիտում
22:04 11-05-2014
«Յուվենտուս»-ին հաղթեց «Ռոմա»-ին և վաստակեց 99 միավոր. տեսանյութ
5293 դիտում
18:59 12-02-2017
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջինը ԱՊԼ-ում վաստակեց 2000 միավոր
Այս բաժնից
859 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում