«Յուվենտուս»-ին հաղթեց «Ռոմա»-ին և վաստակեց 99 միավոր. տեսանյութ
Իտալիայի Ա Սերիայի 37-րդ տուրի կենտրոնական մրցավեճը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ փոխչեմպիոն «Ռոմա»-ն ընդունեց չեմպիոն «Յուվենտուս»-ին: Մարզական առումով ոչինչ չվորոշ խաղն ավարտվեց թուրինյան ակումբի հաղթանակով: Խաղի միակ գոլը խփվեց հանդիպման հիմնական ժամանակին ավելացված լրացուցիչ ժամանակի 4-րդ րոպեին:
Այս հաղթանկից հետո «Յուվենտուս»-ը վաստակեց 99 միավոր:
«Ռոմա» - «Յուվենտուս»`0:1
Գոլ` Օսվալդո 94'