«Մանչեսթեր Յունայթեդը» առաջինը ԱՊԼ-ում վաստակեց 2000 միավոր
Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/11/1058583/]հաղթեց[/url] «Ուոթֆորդին» և ԱՊԼ-ի շրջանակներում հատեց 2000 միավորի սահմանը:
«Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ առաջին անգլիական ակումբը, որին հաջողվեց վաստակել 2000 միավոր:
Նշենք, որ հաշվարկը կատարվում է 1992 թվականից, երբ ձևավորվեց Պրեմիեր-Լիգան: