211652_close_icon
views-count1434 դիտում article-date 13:55 15-09-2014

«Մեծ Սաղավարտ 2014». Լևոն Արոնյանն 1-ին տուրում քննություն կնդունի Ֆրանսիսկո Վալյեխոից

Իսպանիայի Բիլբաո քաղաքում այսօր մեկնարկող «Մեծ Սաղավարտ 2014» անվանումը կրող գերհզոր մրցաշարում հանդես կգա նաև Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Այս ստուգատեսում Արոնյանի (2804) մրցակիցները կլինեն՝ Վիշվանաթան Անանդը (2785), Ռուսլան Պոնոմարյովը (2717) և Ֆրանսիսկո Վալյեխո-Պոնսը (2712): Ի տարբերություն մյուս մրցաշարերի, այստեղ միավորները կբաշխվեն <ֆուտբոլային> համակարգով: Հաղթանակի դեպքում մասնակիցը կստանա 3 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ 1, իսկ պարտության դեպքում՝ 0 : Մասնակիցները կխաղան շրջանաձև համակարգով՝ 2 շրջան: Այսօր կայանալիք 1-ին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի իսպանացի Վալյեխոի հետ: Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով 17:00:

Նմանատիպ նյութեր