1066 դիտում
09:01 28-04-2020
Ինչ է պատմել Լևոն Մնացականյանը ապրիլյանի հանձնաժողովի նիստում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, երեկ տեղի է ունեցել ԱԺ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը։ Գրել էինք, որ մինչ հանձնաժողովի գործողության ժամկետի ավարտը, կլսեն ՊԲ ներկայացուցիչներին։ Եվ ահա երեկ հանձնաժողովի դռնփակ նիստին մասնակցում էր Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արտակարգ իրավիճակների նախարար Լևոն Մնացականյանը:
Նկատենք, որ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մնացականյանը նշել է, թե ՝ իրենց հաշվարկով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրել է մինչև 400 հեկտար: Հիշո՞ւմ եք` ապրիլյան պատերազմից հետո նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ևս խոսել էր 800 հեկտարի կորստի մասին, սակայն վերջերս խմբագրեց իր ասածը` հայտարարելով 400 հեկտարի մասին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նիստի ընթացքում այս հարցը գլխավորներից մեկն է եղել, և հանձնաժողովի անդամները փորձել են և ցանկացել են հենց նախկին նախարարից իմանալ՝ ի վերջո կորուստը քանի հեկտար է եղել, և արդյոք Սերժ Սարգսյանը ստել է։ Ընդ որում, նրանք Մնացականյանին հիմնականում տվել են այն հարցերը, որոնք պետք է տային ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, սակայն չեն կարողացել։
Այս անգամ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստն այնքան էլ երկար չի տևել, ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանի ժամանակ, սակայն կրկին բավական ակտիվ է անցել և յուրաքանչյուր պատգամավոր մի քանի հարց է տվել նախկին նախարարին։ Իսկ Մնացականյանը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հիմնականում պատմել է այն, ինչ 5-րդ հեռուստաալիքի նկարահանած հայտնի ֆիլմում է ասել:
Նկատենք, որ շուտով հանձնաժողովի աշխատանքներն ավարտվելու են և մինչև այդ կփորձեն լսել ՊԲ ևս երեք ներկայացուցչի հետ։ Չի բացառվում հրավիրվի նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3461 դիտում
09:13 08-02-2020
Արտակ Դավթյանի պատասխանները չեն գոհացրել Ապրիլյանի հանձնաժողովի անդամներին. «Ժողովուրդ»
1310 դիտում
09:01 17-04-2020
Ինչ է խոսել Սերժ Սարգսյանը ապրիլյանի հանձնաժողովում. մանրամասներ դռնփակ նիստից. «Ժողովուրդ»
1878 դիտում
09:13 27-07-2019
Ապրիլյանի գործով հանձնաժողովի նիստերը տեսագրվում և ձայնագրվում են. «Ժամանակ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1405 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»