707 դիտում
18:07 25-04-2020
Էդուարդ Աղաջանյան. Սա Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողության բովանդակապես նոր և վերաիմաստավորված մոտեցում էր
ՀՀ կառավարության աշխատակազմի
«Սիրելի հայրենակիցներ,
Անչափ հաճելի էր տեսնել Ձեր համատարած դրական արձանքները կարանտինային պայաններում ՀՀ կառավարության կողմից կազմակերպած ապրիլքսանչորսյան միջոցառումների վերաբերյալ:
Ինձ համար մեծ պատիվ էր ղեկավարել այն աշխատանքային խումբը, որը հանդիսանում է այս միջոցառումների թե՜ բովանդակային, թե՜ կազմակերպչական լուծումների հեղինակը: Համաճարակից բխող անորոշությունների պայմաններում վերը նշված աշխատանքային խումբն իր առաջին նիստն ունեցավ ապրիլի 18-ին:
Փաստացի ունեցել ենք ընդամենը 6 օր, որոնց ընթացքում կատարվել է ահռելի ծավալների աշխատանք, որի համար առանձնահատուկ գովասանքի են արժանի ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, ում ամենօրյա աշխատանքներում ամբողջական ներգրավվածության արդյունքն էր այն, ինչի ականատեսը եղանք բոլորս:
Իսկ Հանրային հեռուստաըկերության աշխատակազմն ուղղակի անհավանական աշխատանք իրականացրեց:
Սա Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողության բովանդակապես նոր և վերաիմաստավորված մոտեցում էր, որով ի ցույց դրվեց համայն աշխարհին, թե ինչ քաղաքակրթության ոչնչացման հրեշավոր փորձ է կատարվել 20-րդ դարի սկզբին:
Պատմական արդարության հաստատումն այլընտրանք չունի:
Հիշում ենք և պահանջում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9807 դիտում
23:02 24-04-2017
Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված՝ Արցախում ոգեկոչման միջոցառումներ են անցկացվել
1273 դիտում
13:33 22-04-2014
Ֆրանսիայի նախագահն առաջին անգամ Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը
Այս բաժնից
523 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
952 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
841 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը