1273 դիտում
13:33 22-04-2014
Ֆրանսիայի նախագահն առաջին անգամ Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկա է գտնվելու ապրիլի 24-ի երեկոյան Փարիզում անցկացվելիք Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողությանը: Այս մասին նշված է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ոգեշնչման արարողությունը տեղի է ունենալու Փարիզի Կանադա հրապարակում՝ Կոմիտասի արձանի մոտ:
Այդ կապակցությամբ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահին:
«Սա նշանակալի իրադարձություն է, որը պետք է ըստ արժանվույն գնահատել: Նախագահի ներկայությունը ցույց է տալիս նրա հավատարմությունը իր խոստմանը: Հայաստան մեկնելու նախօրեին Քեսաբում էթնիկ զտման և թուրքական կառավարության ժխտողական արմատականացման հետ կապված լարված իրավիճակի պայմաններում Ֆրանսիայի նախագահի խոսքը կարևոր է և սպասելի ինչպես ֆրնասիայի, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների համար»,-ասվում է խորհրդի տարածած հայտարարության մեջ՝ կոչ անելով ֆրանսիացիներին մասնակցություն ցուցաբերել ապրիլ24-յան ոգեշնչման արարողությանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
451 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
871 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
760 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը