COVID-19 տիպի վիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում հասել է 1 մլն 407 հազար 123-ի։ Այդ մասին հայտնել է Ջոն Հոփկինսի համալսարանը, որը զբաղվում է մի շարք երկրների ու կազմակերպությունների վիճակագրական տվյալների հաշվարկով։
Համալսարանի տվյալներով՝ կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 80 հազար 759 մարդ։