Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1,6 միլիոնը
Ողջ աշխարհում COVID-19 վիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 1 միլիոն 600 հազարը։ Այդ մասին հայտնել է Ջոն Հոփքինսի համալսարանը, որը զբաղվում է տվյալների հաշվարկով։
Ապրիլի 10-ի դրությամբ, COVID-19-ով վարակված է 1,601,018 մարդ։
Վիրուսի հետևանքով մահացել է 95 հազար 718 մարդ, ապաքինվել է 35 հազար 972-ը։