211652_close_icon
views-count2217 դիտում article-date 19:54 23-11-2021

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 258 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 258 միլիոն 268 հազար 755: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 159 հազար 194 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 47 միլիոն 888 հազար 123 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 772 հազար 343-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 518 հազար 901-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել Է 465 հազար 911 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 20 հազար 412 հիվանդացած, նրանցից մահացել Է 612 հազար 782 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 663,9:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2382, Հնդկաստանում՝ 333, Բրազիլիայում՝ 2855 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր