Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 4.5 միլիոնը, զոհերի թիվը հասել է 302 հազարի
Worldometers պորտալի տվյալների համաձայն՝ COVID-19 վիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում հատել է 4.5 միլիոնի շեմը։
Համավարակի բռնկումից մինչ այսօր մահացել է 302,051 մարդ, ապաքինվել է 1.69 միլիոնը, 2,46 մլն պացիենտի վիճակը միջին ծանրության է, ավելի քան 45 հազարի վիճակը՝ ծանր։
Այդուհանդերձ, ԱՄՆ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ վարակակիրների թիվն աշխարհում կազմում է 4,413,597, ավելի քան 300 հազար մարդ մահացել է հիվանդությունից։
Վարակվածության ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 1,405,961, նրան հաջորդում է Ռուսաստանը՝ 252,245, հետո՝ Մեծ Բրիտանիան՝ 234,431։