211652_close_icon
views-count64920 դիտում article-date 13:22 29-03-2020

Երևանում Opel-ը բախվել է գազատար խողովակին, ինչի պատճառով սկսվել է գազի ուժեղ արտահոսք. օպերատիվորեն ժամանել են փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:35-ի սահմաններում Opel մակնիշի 36 DM 243 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Վարդաշենի փայտի շուկայի և Թոխմախի գերեզմանների հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի ծառայողները: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, ասելով, որ վնասվածքներ չունի: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից ժամանել է տեսուչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր