22912 դիտում
17:09 09-04-2017
Երևանում բախվել են Opel-ն ու BMW-ն. BMW- ն էլ բախվել է գազատար խողովակին, ինչի պատճառով էլ առաջացել է գազի ուժեղ արտահոսք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Շիրազի փողոց թիվ 38 շենքի հարևանությամբ բախվել են Անդրանիկ Չաթալբաշյանի վարած Opel մակնիշի 35 ՕՍ 208 համարանիշի և Գարեգին Պետրոսյանի վարած BMW մակնիշի 35 FM 518 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գազատար խողովակին, ինչի հետևանքով էլ առաջացել է գազի արտահոսք:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Այնուհետև ժամանել են «Հայռուսգազարտ» գազի վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր երկար ժամանակ փորձում էին դադարեցնել գազի արտահոսքը:
Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության ծառայության բրիգադին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժիշկների օգնությունից, քանի որ վնասվածքներ չեն ստացել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
23290 դիտում
16:14 27-03-2019
Ավտովթար Լոռու մարզում. Opel-ը բախվել է գազատար խողովակին. առաջացել է գազի արտահոսք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)