211652_close_icon
views-count2280 դիտում article-date 18:09 19-03-2020

Մյոնխեգլադբախի «Բորուսիայի» խաղացողները կորոնավիրուսի պատճառով հրաժարվել են աշխատավարձի մի մասից

Մյոնխեգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստները աշխատավարձի մասն են վերցրել, որպեսզի կորոնավիրուսի համաճարակի ընթացքում օգնեն ակումբին: Նման քայլի են գնացել նաև ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը: «Ես շատ հպարտ եմ տղաներով: Մենք բոլորս էլ աջակցում ենք «Բորուսիային». և՛ լավ, և՛ վատ ժամանակներում: Խաղացողները ցանկանում են աշխատավարձի մի մասը վերադարձնել թիմին», ասել է թիմի մարզական տնօրեն Մարկ Էբերլը: Սպասվում է, որ նման քայլի արդյունքում ակումբը ամսեկան 1 միլիոն եվրո կխնայի: «Բորուսիան» Գերմանիայում դարձավ առաջին պրոֆեսիոնալ ակումբը, որտեղ համաձայնվել են աշխատավարձի մի մասը ստանալ:

Նմանատիպ նյութեր