211652_close_icon
views-count2906 դիտում article-date 19:09 25-12-2015

Լեգենդար ֆուտբոլիստը հրաժարվել է գլխավորել «Ռուբինը»... բարձր աշխատավարձի պատճառով

Լեգենդար ռումինացի ֆուտբոլիստ Գեորգե Հաջին, որը ներկայումս մարզում է տեղի «Վիտորուլ» թիմը, հրաժարվել է գլխավորել Կազանի «Ռուբինը»: Պատճառը... ռուսական ակումբի առաջարկած խիստ բարձր աշխատավարձն է: Կազանցիները Հաջիին առաջարկել են տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ և խոստացել ձեռք բերել Ռումինիայի հավաքականի խաղացող Կրիստիան Տենասեին: «Հաջին մերժել է «Ռուբինի» 4 միլիոնանոց առաջարկը: Բացատրությունը ապշեցուցիչ է. «Ես չեմ կարծում, որ արժանի եմ նման առաջարկի»», իր տվիտերում գրել է ռումինացի լրագրող Էմանուել Ռոշուն: Արդյունքում «Ռուբինի» ղեկավարությունը ստիպված երկարաձգել է պայմանագիրը ներկայիս մարզիչ Վալերի Չալիի հետ:

Նմանատիպ նյութեր