7068 դիտում
11:52 11-10-2017
Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրի ռազմական մասից. Fox News
Իրանը, չնայած միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի ստորագրմանը, չի դադարեցրել ռազմական նպատակներով միջուկային ծրագիրը։ Այդ մասին հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաալիքը։
Նման պնդում է անում նաև Փարիզում գործող Իրանին հակազդելու ազգային խորհուրդը՝ իր տարածած հայտարարության մեջ։ Խորհրդի զեկույցը հրապարակվելու է այսօր։
Վաշինգտոնում տեղակայված խորհրդի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Ալիռեզա Ջաֆարզադն հեռուստաալիքին որոշ մանրամասներ է պատմել. «Միջուկային ծրագրի քաղաքացիական սեկտորը հաճախակի աջակցել է ռազմական սեկտորին։ Իսկ ծրագրի ռազմական մասը եղել և մնում է միջուկային ոլորտում Իրանի գործունեության նպատակը»։
Զեկույցում նաև խոսվում է 4 տեղանքների մասին, որտեղ միջուկային էներգիյի ստացման ախատանքներ են կատարվում։ Այդ վայրերը գտնվում են փակ ռազմական տարածքներում՝ ստորգետնյա թունելներում և բունկերներում։
Առաջինը՝ Փաժուհեշքադեհը, գտնվում է Թեհրանից 48.3 կմ հարավ-արևելք ընկած Փարչին ռազմական օբյեկտի տարածքում։ Երկրորդը՝ Նուրին՝ Խոջիր ռազմական համալիրում, այն գտնվում է Թեհրանից 194,3 կմ հեռավորության վրա, երրորդը՝ Հաֆթ Թիրը՝ Իսֆահան քաղաքի մերձակայքում և չորրորդը՝ Սանջարիանը, գտնվում է Թեհրանից արևելք՝ գետի երկայնքով ընկած հատվածում։
Նմանատիպ նյութեր
6345 դիտում
13:49 09-02-2017
Իրանը հերթական հրթիռն է փորձարկել. Fox News
2508 դիտում
18:09 19-03-2020
Մյոնխեգլադբախի «Բորուսիայի» խաղացողները կորոնավիրուսի պատճառով հրաժարվել են աշխատավարձի մի մասից
2216 դիտում
12:09 25-09-2015
Ռուսաստանը Բաղդադում ռազմական շտաբ է ստեղծել. Fox News
Այս բաժնից
751 դիտում
19:15 10-01-2025
Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան Harry S. Truman ավիակրի վրա
973 դիտում
10:12 10-01-2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
1051 դիտում
23:39 09-01-2025
Թուրքիան կվերսկսի թռիչքները դեպի Սիրիա