5799 դիտում
17:40 03-06-2014
Երրորդ մասից ոստիկանություն բերման ենթարկված մարմնավաճառներից մեկը փորձել է ածելիով վնասել ոստիկանի դեմքը
Անժելա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով Նարե Ներսիսյանին, Պայծառ Դանաչյանին և Էլմիրա Խաչատրյանին ոստիկանության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 27 հասցեում գտվող ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերելուց հետո մուտք է գործել նույն բաժնի առաջին հարկի միջանցք, որտեղ վիճաբանել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Բաբկեն Ալավերդյանի, ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկաններ Խաչատուր Մելքումյանի և Արման Նավասարդյանի հետ, որի ժամանակ չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին և իր մոտ եղած ածելիով բռնություն գործադրելու սպառնալիքների ներքո` փորձել է ածելիով վնասել Ա. Նավասարդյանի դեմքը, հետապնդել է նրան և Բաբկեն Ալավերդյանին` հարկադրելով նրանց ոստիկանության Շենգավիթի բաժնից փախուստի դիմելու: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 316 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Անժելա Խաչատրյանի խափանման միջոցը ընտրվել է կալանավորումը, իսկ մյուսներինը՝ ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1810 դիտում
16:01 04-10-2014
21-ամյա Լիլիթն ածելիով վնասել է իր ձեռքը, ծեծել ինքն իրեն, բայց մեղադրել հարևանին
4893 դիտում
18:04 20-11-2015
26-ամյա Սիրանը դանակահարել է Մարիամին եւ ածելիով վնասել պարանոցը
Այս բաժնից
820 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
676 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
961 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին