211652_close_icon
views-count9016 դիտում article-date 23:01 16-03-2020

Մոսկվայում մինչև ապրիլի 10-ը դադարեցվում են բոլոր մարզական միջոցառումները

Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով արգելվել են բոլոր զանգվածային մարզական միջոցառումները: Սահմանափակումներ մտցնելու մասին որոշումը կայացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 10-ը: Դա նշանակում է, որ այս ընթացքում չեն կայանա ֆուտբոլի և հոկեյի մոսկովյան ակումբերի մասնակցությամբ բոլոր հանդիպումները: Ավելի վաղ Մոսկվայում արգելված էր մարզական միջոցառումների անցկացումը ավելի քան 5000 մարդու մասնակցությամբ: Մարտի 17-ին ՈւԵՖԱ-ն տեսակոնֆերանս կանցկացնի եվրոպական ֆուտբոլային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Սպասվում, որ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունը կդադարեցվի 2 շաբաթով:

Նմանատիպ նյութեր