Իտալիայի իշխանությունները ծայրահեղ քայլերի գնացին. կորոնավիրուսի պատճառով բոլոր մարզական միջոցառումները դադարեցվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի տարածքում բոլոր մարզական միջոցառումները, այդ թվում՝ ֆուտբոլի առաջնության, կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցվում են: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:
«Այլևս ժամանակ չկա: Վիճակագրությունը վկայում է վարակվածների և մահվան դեպքերի աճի մասին: Մենք պետք է ինչ-որ բան զոհաբերենք հանուն ամբողջ Իտալիայի: Ահա թե ինչու ենք մենք ավելի կոշտ քայլեր ձեռնարկում:
A սերիան և բոլոր մարզական միջոցառումները կդադարեցվեն: Երկրպագուները պետք է սա հասկանան», հայտարարել է վարչապետը:
Առայժմ պարզ չէ, թե այս քայլերը որքանով կազդեն միջազգային մրցաշարերի, մասնավորապես՝ եվրագավաթների հանդիպումների վրա:
Այս պահի դրությամբ Իտալիայումգրանցվել է կորոնավիրուսից վարակվելու 7985 դեպք, մահացել է 463 մարդ: