211652_close_icon
views-count1450 դիտում article-date 11:51 03-06-2020

Այսօրվանից մինչև հունիսի 15-ը դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը

Այսօրվանից դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ոստիկանությունը։ «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը այսօրվանից՝ հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը, դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը»,-նշված է հայտարարությունում։ Ոստիկանությունը հիշեցնում է, որ այս սահմանափակումների նպատակը բացառապես քաղաքացիների առողջության պահպանումն է։

Նմանատիպ նյութեր