170908 դիտում
22:38 13-03-2020
Քաղաքացին 37 աստիճան տաքությամբ դիմել է բժշկական կենտրոններից մեկը, որտեղ իրեն հետազոտելու համար գումար են պահանջել ու ուղարկել տուն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]--ն ահազանգ է ստացել Երեւան քաղաքի 29-ամյա մի բնակչուհուց, ով ցանկանալով չհրապարակել իր անունը, նշել է, որ այսօր ջերմել է, ջերմաչափում է արել, պարզվել է, որ ունի 37 աստիճան ջերմություն, ու դիմել է նախ «Նաիրի», ապա «Արամյանց» բժշկական կենտրոն, որտեղ սակայն, ոչ միայն ուշադրություն չեն դարձրել իր վրա, այլ նաեւ գումար են պահանջել՝ թոքերը լսելու համար.
«37 աստիճան ջերմություն ունեի, աշխատում եմ սպասարկման ոլորտում, իմ ապահովության համար որոշեցի դիմել մոտակա «Նաիրի» բժշկական կենտրոն, այնտեղ շատ մարդ կար, դիմեցի «Արամյանց» բժշկական կենտրոն, որտեղ ինձ շատ վատ դիմավորեցին, ջերմաչափ տվեցին, բայց անգամ չնայեցին այդ ջերմաչափին, թե ինչքան է ջերմությունս, ես ինքս նայեցի, տեսա 37.3 ա, թողեցի էդ նստարանին, որտեղ նստած էի, անգամ մոտիկ չեկան, տեսնեն ինչքան էր»,- պատմեց բնակչուհին, նշելով, որ բժշկուհուն հայտնել է, որ ցանկանում է իր ու մյուսների ապահովության համար հետազոտվել՝ չսպասելով վաղվան, հասկանալու համար, թե ինչպես պետք է ստուգվի կամ ինչ պետք է անի, ինչին ի պատասխան բժշկուհին ասել է հետևյալը. « Ես պետք է ձեր թոքերը լսեմ, բայց սա հիվանդանոց է եւ դա վճարովի է»:
Բայց եթե անգամ վճարովի է, հիմա արտակարգ իրավիճակ է, ու պարտավոր են նորմալ հետազոտել նոր ճանապարհեն: Հետո էլ առաջարկեց գնալ տուն ու ինքնաբուժությամբ զբաղվեմ՝ լվանալով ձեռքերս:
«Հարցը էստեղ գումարը չէր, այլ իրենց անտարբեր վերաբերմունքը, որ անգամ ջերմաչափին չնայեցին, ու էդպես տուն ուղարկեցին»,- պատմեց ահազանգած քաղաքացին, հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը:
Նմանատիպ նյութեր
26171 դիտում
19:16 22-09-2021
ԱԻՆ-ն առաջին անգամ կիրառել է անօդաչու սարքեր՝ հրդեհների տեղանքը հետազոտելու համար. ՓԾ տնօրեն. MegaNews.am