17074 դիտում
12:33 06-12-2022
Արտառոց դեպք Երևանում․ բժշկական կենտրոններից մեկի շտապօգնության բժշկի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց, ով հայտնել է, որ այն պատկանում է իրեն՝ անձնական օգտագործման համար է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ նոյեմբերի 29-ին ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկված Երևանի բնակիչ 25-ամյա Ա․Հ․-ի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 7-րդ բաժանումքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Հրազդանի կիրճից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Ա․ Հ․-ին։
Անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացված հետքերով կաթուցիչ, ընդհանուր՝ 4․05 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․Հ․-ն հայտնել է, որ իր մոտ հայտնաբերվածը հանդիանում է «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց և այն իր օգտագործման համար է։
Ա․Հ․-ն ոստիկանությունից ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին, որտեղից էլ բաց է թողնվել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․Հ․-ն հայտնել է, որ ինքը մարզերում գործող բժշկական կենտրոններից մեկի շտապօգնության բժիշկ է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։