211652_close_icon

Հայտնաբերվել է շուրջ 10 խմ ապօրինի փայտանյութ

views-count1633 դիտում article-date 16:03 07-03-2020
Մարտի 6-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Մարց-Դսեղ ճանապարհին ստուգել են 51-ամյա տղամարդու վարած «ԶԻԼ-130» ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 10 խմ փայտանյութով: Վարորդը փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ մարտի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, Մարց-Լորուտ ճանապարհի աջակողմյան հատվածում բենզասղոցով հատել է մի քանի ծառ: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր