211652_close_icon

Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ և օդի աղտոտման դեպքեր. ԲԸՏՄ

views-count448 դիտում article-date 16:27 14-10-2025
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, բնապահպանական իրավախախտումների կանխարգելման նպատակով հանրապետության տարածքում սեպտեմբեր ամսին իրականացրած խստացված ստուգայցերի ընթացքում, արձանագրել են ապօրինի փայտանյութի տեղափոխման և օդի աղտոտման դեպքեր։

Մասնավորապես՝

Կոտայքի մ. Երևան-Սևան մայրուղով քաղաքացիներ Ա.Ա.-ն և Դ.Օ.-ն «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով փորձել են առանց համապատախան փաստաթղթերի ապօրինի տեղափոխել ընդհանուր՝ 15խմ կողահատ տախտակ։

Նույն ավտոճանապարհի ք. Չարենցավան, ք. Հրազդան, գ. Սոլակի հատվածներում քաղաքացիներ Ս.Մ.-ի, Ն.Օ.-ի, Կ.Ա.-ի վարած «Գազել» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներում հայտնաբերվել է ընդհանուր՝ 18,6խմ վառելափայտ, որոնց համար չեն ներկայացվել օրինականությունը հավաստող փաստաթղթեր։

Ապօրինի փայտանյութ տեղափոխող բոլոր բեռնատարները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։

Բոլոր դեպքերով հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններին։

Արմավիրի, Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերում բեռնատարի 9 վարորդ աղտոտել է օդը՝ տեղափոխելով սորուն նյութեր առանց անթափանց ծածկոցի։

Մթնոլորտային օդի պահպանության կանոնները խախտելու համար վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50.000-ական ՀՀ դրամի չափով։

Վերահսկողական ստուգայցերը շարունակվում են՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը։

Նմանատիպ նյութեր