Պարզվել է Ուշիի ոլորաններում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 3-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Պարզվել է՝ ռուսական համարանիշներով կցորդիչով «Կամազ» բեռնատարը վարել է Երևանի բնակիչ 41-ամյա Յուրի Դավթյանը, «Opel Zafira»-ն վարել է Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ 56-ամյա Մուշեղ Գևորգյանը, «Chevrolet Volt»-ը վարել է Ապարանի բնակիչ 34-ամյա Ռաֆիկ Եղիազարյանը, իսկ «Jeep Compass»-ը վարել է Արագած խոշորացված համայնքի Հնաբերդ բնակավայրի բնակիչ 49-ամյա Վահրամ Ասատրյանը։
Վթարի հետևանքով Վ. Ասատրյանը, Երևանի բնակիչներ 29-ամյա Հովհաննես Պուլուզյանը, Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ 48-ամյա Հմայակ Գաբրիելյանը, Տաշիր քաղաքի բնակիչ 26-ամյա Նարինե Բարսեղյանը, Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 22-ամյա Էրիկ Մխոյանը և Էջմիածին քաղաքի բնակիչ 14-ամյա Անգելինա Դ.-ն տեղում մահացել են։
Պարզվել է նաև, որ մահացած Վ․ Ասատրյանի վարած «Jeep Compass»-ի ուղևորները հանդիսացել են Գյումրի քաղաքի բնակիչ 49-ամյա Անժելա Կյուրեղյանն ու 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը, վերջինները նույնպես մահացել են։
Իսկ վթարի հետևանքով «Ապարան» բժշկական կենտրոն են տեղափոխվել բեռնատարի վարորդ Յ․ Դավթյանը, իսկ Ռ․ Եղիազարյանն ու նրա ուղևոր Ապարանի բնակիչ 34-ամյա Գեղամ Տոնոյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում, բախվել էին «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։
Վթարի հետևանքով 9 հոգի տեղում մահացել էին , 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանը։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Արմեն Արամյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչիկ Պողոսյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախման հետևանքով բեռնատարն ու «Opel Zafira»-ն դուրս էին եկել երթևեկելի գոտուց, կոտրել մի քանի ծառեր և հայտնվել բնակչի հողամասում։ Բեռնատարը գլխիվայր շրջվել էր, և այն բարձված էր եղել եգիպտացորենով։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։