ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան իրենց տան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել․ բժիշկներն արձանագրել են նրա մահը․ ժամանել է Շենգավիթի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի 2-րդ շենքի հարկերից մեկից երեխա է ընկել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։
Մինչ կժամանեին ոստիկանները, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված հասցեից մահացած վիճակում Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխել տղա երեխայի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արա Զաքարյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր ու ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան, ով 5-ամյա տղա է, նշված շենքի 3-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Ձայն լսեցինք ու հետո երեխային հայտնաբերեցինք գետնին ընկած։ Այդ պահին նշված վայրով մի կին էր անցնում, ով, հետո պարզեցինք, որ Երևանի 103 շտապօգնության բժշկուհիներից է, և նա առաջին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել։ Տեղեկացրեցինք Երևանի 103 շտապօգնություն, բավականին արագ՝ 1.5 րոպեի ընթացքում շտապօգնությունը ժամանեց, բայց արդեն մահացել էր։ 3-րդ հարկից պատուհանից է ընկել երեխան։ Տանը եղել է միայն տատիկը, նրան խնամում էին տատիկը, պապիկը և քեռին։ Երեխան հայր չունի, մայրն էլ նախորդ տարի է մահացել»։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական դեպքը, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից։ Բացառիկ տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։