211652_close_icon
views-count22840 դիտում article-date 11:34 27-06-2015

Արտակարգ իրավիճակ՝ Վերին Լարսի վրացական հատվածում. ռուսներն իրենց «բիբինությունն են անում». ծիրանով բարձված 500 բեռնատարներ մատնված են բախտի քմահաճույքին. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին դիմեցին մի շարք բեռնափոխադրող և արտահանող ընկերություններ և հայտնեցին, որ Ռուսաստանի և Վրաստանի մաքսային անցակետերում խայտառակ վիճակ է տիրում: Նշված անցակետերում այս պահին ապրանքներով և հիմնականում՝ ծիրանով բարձված շուրջ 500 բեռնատար ավտոմեքենա է կանգնած, որոնք չեն կարողանում ժամանակին անցնել մաքսային ստուգումը և մթերքը հասցնեն շուկա: Նշեցին, որ ներկա պահին անցակետերն աշխատում են ձմեռային ռեժիմով՝ 07:00-19:00-ը, քանի որ երկրաբանները Վրաստանի Դարյալի կիրճում կրկին փլուզման վտանգ են տեսնում և որպեսզի պատահարներ տեղի չունենան, հետևաբար, զոհեր չլինեն, նշված կիրճով երթևեկությունը փակ է գիշերային ժամերին: Վրացական կողմն աշխատում է արագ և ոչ մի բեռնատար երկար չի սպասում, ինչը, ընդգծեցին, որ չի կարելի ասել Վերին Լարս անցակետի ռուսական կողմի մասին: Հակառակ կողմում տարվում է շատ վատ, դանդաղ ու անփույթ աշխատանք, իսկ դրա հետևանքով ողջ մթերքը փչանում է, արդյունքում էլ կտուժեն արտահանող ընկերությունները, ներառյալ անհատ գյուղացին: Խնդրանքը մեկն է, որպեսզի վրացական կողմը նախկինի պես շուրջօրյա աշխատանքային ռեժիմ սահմանի, որպեսզի գոնե այդկերպ հնարավոր լինի կանոնավոր արտահանում իրականացնել այս թեժ սեզոնին և փրկել մթերքը փչացումից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր