Արտաշատի համայնքային ոստիկանների գրագետ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ Արտաշատի նախկին շրջկոպի չշահագործվող շինությունում խոշոր հրդեհը բռնկվել է 39-ամյա տղամարդու կողմից մալուխների գողության փորձի ժամանակ․ պատճառվել է 10 մլն դրամի վնաս․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Հոկտեմբերի 18-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսնայութ էր հրապարակել Արարատի մարզում՝ Արտաշատ քաղաքում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով, որից հետո դեպքի փաստով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշատի համայնքային ոստիկաններին էր դիմել Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Կարեն Մ․-ն և հայտնել, որ ժամը 19։00-ի սահմաններում իրեն պատկանող Արտաշատ քաղաքի Մանուշյան փողոցում գտնվող շինությունում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է շինության տանիքը, ներսում եղած գույքը և բնակելի հատվածը՝ պատճառելով մոտ 10 մլն դրամի նյութական վնաս։ Հայտնել է նաև, որ տարածքը եղել է ցանկապատված, իսկ շինությունը և պահեստը եղել է փակ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները մի քանի օր շարունակ հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են, որ այդ օրը ժամը 18։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Մխիթար Վ․-ն ապօրինի մուտք է գործել Կարեն Մ․-ին պատկանող չգործող արտադրամասի տարածք՝ պղնձյա և այլումինե հաղորդալարերի մալուխներ գողանալու նպատակով, այնուհետև պահեստի տարածքում կրակ անելով փորձել է հալել մալուխների պաշտպանիչ շերտը, որի ընթացքում հրդեհը տարածվել է, իսկ ինքը լքել է տարածքը և հեռացել։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Մխիթար Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 18-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մամուշյան փողոցում՝ տպարանի հարևանությամբ, հրդեհ էր բռնկվել նախկին շրջկոպի պահեստի չշահագործվող շինության ներսում։
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արթուր Կոծինյանի, Սահակ Թադևոսյանի և օրվա պատասխանատու վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Տիգրան Գալստյանը և Աղաբեկ Մինասյանը։
Դեպքի մասին տեղեկանալով՝ Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հանձնարարականով դեպքի վայր էին ժամանել քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները։
Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ նախ կանխել էին հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկային։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր էին ձևակերպվել, և պարզում էին հանգամանքները։
Լուսանկարն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։