211652_close_icon
views-count67758 դիտում article-date 14:56 26-02-2020

Արտակարգ իրավիճակ Արարատ քաղաքում. բնակիչներն ասում են. «Մինչ մարզպետն իր գովքն է անում, Վեոլիա Ջրի մեղքով մեզ մոտ էլ ստեղծվել է կորոնավիրուսի օջախ. կեղտաջրերը լցվում են բնակարաններ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ այսօր՝ փետրվարի 26-ին, Արարատի մարզի «մեծն» մարզպետ Գարիկ Սարգսյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացնում էր մարզում կատարված աշխատանքները, իր ղեկավարած մարզի Արարատ քաղաքի Շահումյան 55 շենքի և Սպանդարյան 9, 7 շենքերի բակային ողջ հատվածներում գարշահոտություն է տիրում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեղտաջրերը լցվել ու ողողել են այդ հատվածները և բնակիչների համար դարձել մի իսկական պատուհաս։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Արդեն քանի օր է, էս վիճակն է։ Զանգահարել ենք քաղաքապետարան, այնտեղից պատասխանել են, թե դա մեր իրավասության մեջ չի մտնում, մենք էդտեղ անելիք չունենք, այդ խնդրով պետք է զբաղվի «Վեոլիա Ջուրը»-ը։ Եթե առաջին օրը պատասխանեցին, թե ունենք 2 ջրահեռացնող ավտոմեքենա, դրանք փչացել են, սարքենք, կգանք իսկ արդեն 2 օր է, զանգահարում ենք, էլ չեն էլ պատասխանում հեռախոսազանգերին։ Վճարումները կանոնավոր կատարում ենք, 1 օր ուշ վճարենք, կգան ու կսկսեն ջրից կկտրել։ Բա հիմա դիտահորերը լցվել, ու կեղտաջրերը ողողել են մի քանի բակ, ո՞վ պետք է պատասխան տա։ Ում ասում ես, իրար վրա են պաս տալիս. Պողոսը ղրկում է Պետրոսի, Պետրոսը ղրկում է Մարտիրոսի մոտ, բայց իտոգում ստացվում է՝ բոլորն էլ նույն ք... են, ուղղակի տարբեր գույնի գարշոկներում։ Կեղտաջրերը նաև խարխլում են շենքերի հիմքերը, քանի որ էդ ամենը լցվում է մուտքեր ու նկուղներ։ Եթե մարզի հոգսերով մտահոգ լինեին, ապա մարզպետը, քաղաքապետը «Վեոլիա Ջրի» հետ կլինեին այստեղ։ ու խնդիրը կարճ ժամանակում կլուծեին, մինչդեռ մինչ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, էս էլ մեր հայկական կորոնավիրուսն է դառնալու։ Խնդրում ու պահանջում ենք պատկան մարմիններից, որպեսզի գոնե այս անգամ օպերատիվորեն արձագանքեն և միջոցներ ձեռնարկեն այս հակասանիտարական վիճակը վերացնելու ուղղությամբ, հակառակ դեպքում կարող ենք ասել, որ Արարատի մարզետ Գարիկ Սարգսյանը, թողես, մենակ իր գովքն անի»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր