35499 դիտում
14:37 17-02-2017
Արտակարգ իրավիճակ Շենգավիթ վարչական շրջանում. բնակիչների պնդմամբ՝ համատիրության անգործության պատճառով կեղտաջրերը լցվում են բնակարաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի 44/2 շենքի բնակիչներն «իրենց զգում են Վենետիկում»։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին. «10 տարուց ավելի է, շենքին համատիրությունը տիրություն չի անում։ Թողնես՝ միայն բայղուշի նման փողերը հավաքեն։ Մենք էլ կանոնավոր վճարում ենք։ Բայց ո՞ւմ են պետք այդ վճարումները, երբ սայլը տեղից չի շարժվում։
Շենքի տակով անցնող ջրահեռացման խողովակները վնասված են, ինչի պատճառով էլ կեղտաջրերը հոսում են շենքի տակով ու լցվում նկուղները, ու դա է պատճառը, որ շենքը պատկան մարմինների անտարբերության պատճառով կդառնա վթարային։
5 հարկանի շենքում ամառն էլ տիրում է գարշահոտություն, քանի որ, եթե հիմա ձմեռ է, կեղտաջրերն ու ողջ աղբը սառած են։ Բազմաթիվ անգամ դիմել նք համատիրության ղեկավար Վարդանին, սակայն իզուր՝ ձայն բարբառո հանապատի։
Մեր հույսը Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանն է, քանի որ մի քանի անգամ իր միջամտության արդյունքում խցանված խողովակները մաքրվել են։ Իսկ հիմա համատիրության պատասխանատուները չեն էլ փորձում արձագանքել մեր հեռախոսազանգերին։ Գրեթե բոլորիս համարերն ունեն, ծույլիկ աշակերտի նման անգիր են արել ու երբ տեսնում են՝ մենք ենք զանգահարել, չեն պատասխանում, կամ վերցնում ու անջատում են։
Խնդրում ենք պատկան մարմիններին՝ այս հարցին ընթացք տան, հակառակ դեպքում մի ամբողջ շենքի բնակիչներ հայտվելու են փողոցում»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)