28335 դիտում
12:16 21-11-2021
Արտակարգ իրավիճակ Երևանում. բնակիչներն ասում են՝ 3 օր է «Վեոլիա Ջրին» ահազանգում ենք, որ խմելու ջուրը լցվում է կոյուղատարերի մեջ, մեզ պատասխանում են՝ ձեր զանգը գրանցված է, իսկ սայլը տեղից չի շարժվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, SHAMSHYAN.com-ը մի քանի ահազանգեր է ստացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Ռոբոտների գործարանի հարակից սեփական տների բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում, որ 3 օր է, չեն կարողանում «Վեոլիա Ջրից» հստակ պատասխան ստանալ իրենց թաղամասում տիրող բարձիթողի վիճակի համար:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. « 3 օր է, խմելու ջուրը անխնա հոսում ու լցվում է դիտահորի մեջ, ողողելով նաև ճանապարհը: 3 օր է, անընդհատ զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», սակայն ստանում ենք նույն պատասխանը՝ ձեր զանգը մեզ մոտ գրանցվել է, կամ էլ ասում են, թե նման փողոց մեզ մոտ չկա գրանցված: Երևի Երևանի «Վեոլիա Ջրի» պատասխանատուները Կարմիր մոլորակում են ապրում:
Ամբողջ աշխարհը պայքարում է ջրի պահպանման համար, իսկ մեզ մոտ լրիվ հակառակ պատկերն է:
Հիմա ոնց չասես՝ հարգելի «Վեոլիա Ջուր», եթե մի քիչ սրտացավ լինեք ու օպերատիվորեն արձագանքեք բնակիչներիս ահազանգերին, նման խայտառակ վիճակ չի տիրի: Մարդ մի լիտր ջուր առանց ջրափաչի տանի, պատկերացնում ենք՝ ինչ կանեք, նույնիսկ «Լինչի դատաստան» կանեք: Հիմա ուզում ենք՝ գաք, ձեր աչքով տեսնեք, որ խմելու ջուրը ոնց է անխնա կորում»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+