211652_close_icon
views-count17870 դիտում article-date 20:56 25-02-2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև՝ ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ: ՓԾ տնօրենը տեղեկացրեց, որ ս.թ. փետրվարի 22-ին ուժի մեջ է մտել ««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքը, որը ենթադրում է բավականին լուրջ անելիքներ փրկարար ծառայության կողմից և հանձնարարեց փ/ծ ստորաբաժանումների ղեկավարներին հնգօրյա ժամկետում նախապատրաստել վերոնշյալ օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների ցանկը: Միաժամանակ, հանձնարարեց ՓԾ կադրերի վարչությանը հնգօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել փ/ծ կանոնադրության, պաշտոնի անձնագրերի մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ՓԾ աշխատակիցների անվանացանկի մշակման վերաբերյալ: Վ. Գաբրիելյանն անդրադառնալով ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանով տարածքային ստորաբաժանումներում ծառայության կրման ընթացքի, ծառայողական փաստաթղթերի ստուգման և մեթոդական օգնության ցուցաբերման նպատակով գործուղված աշխատանքային խմբի կատարած աշխատանքներին՝ Փրկարարական ուժերի վարչությանը հանձնարեց ավարտելուց հետո ամփոփել հայտնաբերված թերությունները և ներկայացնել փետրվարի 28-ին կայանալիք փ/ծ տնօրենի ուսումնական խմբի պարապմունքին: Ծառայության տնօրենը հանձնարարեց ՓԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին սպասարկման տարածքներում առաջացած հրդեհներին օպերատիվ արձագանքելու նպատակով երկու մարտական հաշվարկ ուղարկելու ժամանակ՝ անձնակազմի առկայության դեպքում, 2-րդ ընթացքը չդիտարկել որպես ջրատար։ Բնակչության պաշտպանության վարչությանը հանձնարարվեց իրականացնել «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների պլաններում բնակչության պաշտպանության վերաբերյալ բաղադրիչների հստակեցում: Քաղաքացիական պաշտպանության վարչությանը հանձնարարվեց լրամշակել ՔՊ պատրաստականության բերման պլանները, ներկայացնել առաջարկություն պատրաստականության բերման մոտեցումներն առկա պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ և զեկուցել: Ծառայության տնօրենը խոսեց անձնակազմի կատարողական և աշխատանքային կարգապահության, կառավարության հանձնարարականների կատարման մասին: Խնդիր դրվեց, որ բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն իրենց ստորաբաժանումների աշխատանքները պլանավորեն այնպես, որ ստորաբաժանումներում աշխատող բոլոր աշխատակիցներն ունենան հավասարաչափ ծանրաբեռնվածություն: Հանձնարարվեց բարձրացնել պահանջկոտության մակարդակը ենթակաների կողմից հանձնարարականների կատարման վերջնական արդյունքների նկատմամբ և այդ հարցը կապել փրկարար ծառայողների աշխատանքի գնահատման չափորոշիչների հետ: Բացատրվեց, թե ստորաբաժանման ղեկավարները, ինչպես և ինչ բալային համակարգով պետք է գնահատեն իրենց աշխատակիցների կատարած աշխատանքները: Ծառայության կազմակերպման վարչության պետ փ/ծ գնդապետ Տ. Ավագյանը զեկուցեց կատարված և չկատարված հսկողականների, փաստաթղթերում հայտնաբերված սխալների, վրիպակների մասին: Ծառայության տնօրենը հանձնարարեց ծառայության կազմակերպման վարչությանը հսկողություն իրականացնել մարզերում և Երևան քաղաքում տեղադրված ազդարարման վերջնակետային սարքերի հաշվառման նկատմամբ: Բոլոր մարզային փրկարարական վարչություններին հանձնարարվեց ազդարարման համակարգի օպտիմալացման և առավել արդյունավետ ձևերի ներդրման ուղղությամբ ուսումնասիրություն իրականացնել և ներկայացնել առաջարկություններ՝ նորարարական մոտեցումները համակարգում ներդնելու համար: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ տեսախցիկով սաղավարտների ծրագրավորումը ավարտվել է, ծառայության տնօրենը հանձնարարեց ծառայության կազմակերպման վարչությանը մինչև փետրվարի 28-ը մշակել հրշեջ նոր սաղավարտների շահագործման ուղեցույց, իսկ ՓԾ տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվեց իրականացնել ուսուցում ըստ մշակված ուղեցույցի և ուսուցման ավարտից հետո ընդունել ստուգարքներ: Ծառայության տնօրենը կրկին անդրադառնալով անձնակազմի ուսուցման հարցին ՓԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց բուսածածկ տարածքների հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել միայն ուսուցում անցած, և բուսածածկ տարածքների հրդեհաշիջման մեթոդական ձեռնարկից ստուգարք հանձնած ծառայողներին: Հատկապես շեշտեց հետևել Տավուշի մարզի ՔՊ հենակետի հրշեջ փրկարարների ուսուցմանը: Ծառայության տնօրենը հանձնարարեց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետին թարմացնել ազդարարման սխեման:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր