211652_close_icon
views-count66381 դիտում article-date 22:52 23-02-2020

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու Lexus-ը, վերջինս էլ բախվել է ծաղկի սրահի ապակե ցուցափեղկին և կոտրել այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, ժողովրդին հայտնի Նորագավիթի «գայի պոստի» հարևանությամբ գտնվող «Ինեսա» սուպերմարկետի դիմաց բախվել են Nissan մակնիշի 36 MZ 132 համարանիշի և Lexus մակնիշի 34 NN 003 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում երկու երիտասարդ դեմքի մասում վնասվածքներ էին ստացել և ակնհայտ երևում էին արյան հետքերը: Ֆոտորագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Lexus-ն էլ բախվել է նշված վայրում գործող ծաղկի սրահի ապակե ցուցափեղկին և կոտրել ապակիների մի մասը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, ինչպես նաև վթարի հետևանքով վիրավոր կամ վիրավորներ եղել են, թե՝ ոչ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր