211652_close_icon
views-count44589 դիտում article-date 15:52 28-03-2021

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու BMW-ն. վերջինս մխրճվել է ծաղկի սրահի մեջ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկա փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 23-ամյա Վահան Աղաբաբյանի վարած BMW մակնիշի  99 ՏT 799 համարանիշի  և Արարատի մարզի  Ջրաշեն գյուղի  բնակիչ, 36-ամյա Արամ Փիրումյանի վարած  Mercedes մակնիշի  88 PM 808 համարանիշի  ավտոմեքենաները: 

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Թիվ 1  համալսարանական հիվանդանոց: 

BMW-ի վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել շենքի բնակիչները, իսկ բախման հետևանքով էլ  BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ծաղկի սրահի մեջ, ինչի հետևանքով ծաղկի սրահին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

 Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ: 

Հետաքննչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր