Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ հայտնվել է պտուղ-բանջարեղենի խանութի տարածքում՝ բախվելով ապակե ցուցափեղկին. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկները, պարեկներն ու թաղապետարանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:35-ի սահմաններում Ուլնեցի և Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Արտակ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 58-ամյա Մկրտիչ Կ.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Mercedes»-ի վարորդը, քաղաքացիները, և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լևոն Միքայելյանն ու Նարեկ Ֆահրադյանը:
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և բախվել ճանապարհին տեղադրված պտուղ-բանջարեղենի վաճառքով զբաղվող փոքրիկ խանութի ապակե ցուցափեղկին՝ մասամբ հայտնվելով խանութի տարածքում:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ «Volkswagen»-ի վարորդի սթափությունը պարզելու համար քննիչի հանձնարարականով հիվանդանոցում նրանից արյան նմուշ է վերցվել:
Վթարի մասին տեղեկանալով՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի կարգադրությամբ օպերատիվորեն ժամանել են թաղապետարանի համապատասխան բաժնի ծառայողները, ովքեր սպասում են, որեպսզի քննիչը դեպքի վայրի զննությունն ավարտի, որ փոխեն վնասված երկաթե ճաղավանդակները:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։