«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուին: Վերջինս իր ուրախությունն էր հայտնել ՈւԵՖԱ-ի որոշումից, որով «Մանչեսթեր Սիթին» երկու տարով որակազրկվել էր Չեմպիոնների լիգայից՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար:
«Մեր որակազրկումը նրանց հրճվանք է պատճառում. շատ լավ: Կխնդրեմ, որ Բարտոմոուն երկու անգամ բողոքարկի այս որոշումը:
Խորհուրդ կտամ նրան ձայնը կտրել: Այդպես բոլորիս համար լավ կլինի:
Մենք բողոքարկել ենք ՈՒԵՖԱ-ի որոշումը և հույս ունենք, որ Չեմպիոնների լիգայում դեռ կխաղանք «Բարսելոնայի» դեմ»,- ասել է Գվարդիոլան: