«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Պադերբոռն»-ի հետ կայանալիք խաղից առաջ խոսել է առաջնության մրցաշարային աղյուսակի մասին, ինչպես նաև գովաբանել է իրենց առաջիկա մրցակցին:
«Ներկայումս մրցաշարային աղյուսակը ոչ մի նշանակություն չունի: Մենք պետք է կենտրոնանանք մեր սեփական արդյունքների և ելույթների վրա, այլ ոչ թե մտածենք այլ թիմերի մասին: Չնայած, որ «Պադերբոռն»-ը տպավորում է: Մենք գիտենք, թե ինչի համար է այդ թիմը գտնվում մրցաշարային աղյուսակի առաջին տեղում: Նրանք կորցնելու ոչինչ չունեն»,- ասել է Գվարդիոլան:
Նշենք, որ Բունդեսլիգայի 4 տուրից հետո առաջատարը «Պադերբոռն»-ն է, որը 5-րդ տուրում կհյուընկալվի գործող չեմպիոն «Բավարիա»-ին: