211652_close_icon
views-count2608 դիտում article-date 15:55 07-02-2020

ԱՊԼ-ում հաղթելու դեպքում «Լիվերպուլի» խաղացողներին կվճարեն ավելի քան 4 մլն ֆունտ պարգևավճար

«Լիվերպուլի» ֆուտբոլիստները զգալի պարգևավճարներ կստանան, եթե նվաճեն Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Թիմի բոլոր խաղացողները, որոնք այս մրցաշրջանում հանդես կգան Անգլիայի առաջնությունում, պպարգևավճարների համար հատկացված ավելի քան 4 մլն ֆունտից բաժին կստանան: Վճարների չափը կորոշվի ԱՊԼ-ում մասնակցած խաղերի քանակով: Հիմնական կազմի խաղացողները կստանան մոտավորապես 150 հազարական ֆունտ: Պարգևավճար կստանա նաև թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: 25 տուրից հետո «Լիվերպուլը» ԱՊԼ-ի առաջատարն է՝ երկրորդ տեղից 22 միավորի գերազանցությամբ:

Նմանատիպ նյութեր