Կլոպին և «Լիվերպուլի» խաղացողներին 3,5 հազ.ֆունտ արժողությամբ ոսկեզօծ iPhone-ներ են նվիրել
«Լիվերպուլի» ղեկավարությունը Չեմպիոնների լիգայում հաղթանակից հետո թիմին խրախուսել է ոչ միայն պարգևավճարներով, այլ նաև՝ նվերներով:
Մերսիսայդցիների 28 խաղացող և գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ստացել ոսկեզօծ iPhone X հեռախոսներ՝ յուրաքանչյուրը 3,5 հազ. ֆունտ արժողությամբ:
Հեռախոսների վրա փորագրված են «Լիվերպուլի» ֆուտբոլիստների ազգանուններն ու խաղային համարները, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթն ու խորհրդանիշը: