211652_close_icon
views-count7161 դիտում article-date 15:47 25-05-2017

«ՄՅՈւ»-ի խաղացողները Եվրոպայի Լիգայում հաղթելու համար կստանան 38 մլն ֆունտ պարգևավճար

Եվրոպայի Լիգայում [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/25/1067937/]հաղթելու[/url] համար «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներն ակումբից ընդհանուր առմամբ կստանան 38 մլն ֆունտի չափով պարգևավճարներ: Համաձայն ակումբի քաղաքականության, Չեմպիոնների լիգայում հայտնվելու շնորհիվ թիմի այն խաղացողները, որոնք շաբաթական վաստակում են 20 հազար ֆունտից բարձր աշխատավարձ (22 հոգի), կստանան աշխատավարձի 25%-ի չափով հավելավճար: Իսկ եթե «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի եզզրափակիչում պարտվեր և զրկվեր Չեմպիոնների լիգայի ուղեգրից, նույն այդ խաղացողները կզրկվեին իրենց աշխատավարձի 25%-ից: Այսպիսով, «ՄՅՈւ»-ի ֆուտբոլիստները կստանան 38 մլն ֆունտ պարգևավճար: Բացի այդ, ֆուտբոլիստները մեկ միլիոն ֆունտ պարգևավճար կստանան նաև ՈւԵՖԱ-ից:

Նմանատիպ նյութեր